Հեղափոխական կառավարությունը ներկայացրել է պահպանողական պետական բյուջե․ սա, ըստ էության, նոնսենս է․ Բաբաջանյան

15-11-2019 15:43:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
2020 թվականի պետական բյուջեն ոչ շատ հոռետեսական է, եւ ոչ էլ՝ լավատեսական, առավել եւս՝ հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ։ Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթն այսպես սկսեց խորհրդարանի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
 


Նրա կարծիքով՝ 2020-ի բյուջեի նախագիծը բազմաթիվ հոդվածներով ու ուղղություններով ֆինանսավոր
ումն ընդամնեը նպատակ ունի ապահովելու նախկին իներցիայի շարունակականությունը, եւ չկան հավակնոտ ծրագրեր, արմատական համակարգային բարեփոխումներ, չկա ստեղծարարություն եւ նորարարություն․
 
«Մեզ ներկայացվել է ընթացիկ, օպերատիվ կառավարման մասին փաստաթուղթ, բայց ՀՀ հասարակությունը 2018-ի թավշյա հեղափոխության ուժին արմատական, համակարգային բարեփոխումներ իրականացնելու քարտ-բլանշ է տվել։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը եղել է ոչ միայն նախկին անձերի, այլեւ նախկին համակարգերի կառուցակարգերի մերժման հրամանայականով․ անձերը գնացել են, սակայն կառուցակարգերը եւ այս բյուջեում համամասնությունները մնացել են»։
 
 
Անդրադառնալով բյուջեի նախագածում անվտանգությանը վերաբերող հատվածին՝ Բաբաջանյանն ընդգծեց, որ միայն եւ ամենեւին ԶՈՒ-երը չեն, որոնց ֆինանսավորման ուղղության ավելացում ունենք մեկ տոկոսից պակաս չափով․
 
Նրա համոզմամբ՝ անվտանգությունը հավասարապես արտաքին քաղաքականությունն է, արտաքին քաղաքական այնպիսի միջավայրի ձեւավերումը, որը ՀՀ-ի ու հավասարապես նաեւ Արցախի անվտանգությունը կշղկապի միջազգային անվտանգության համակարգին այնպես, որ մեր անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն առնվազն անուղղակիրոեն ոտնձգություն կհամարվի միջազգային անվտանգության համակարգի հետ։
 
Թեեւ Բաբաջանյանը դրական գնահատեց հանգամանքը, որ մենք պատրաստվում ենք հիմնել 4 նոր դիվանագիտական ներկայացուցչություններ Քաթարում, Իսրայելում, Եթովպիայում, Էրբիլում եւ Երեւանում նստավայրով՝ Ուզբեկստանում, բայց նշեց, որ դեսպանատների զուտ մեխանիկական ավելացումը արտաքին քաղաքականույան ակտիվության ուղղակի ցուցիչ չէ․
 
«ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները ինչպես անցյալում, ցավոք, շարունակում են մնալ ՌԴ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն, այսինքն՝ հետադիմությունն ու ռեգրեսիան։ Արտաքին քաղաքականությունը կապ ունի նաեւ ֆինանսավորման հետ, Մենք պետք է մտածենք արտերկրում աշխատող դիվանագետերի վարձատրույթան հետեւողական աճի մասին․ 2020-ի բյուջեում այդ առումով էական փոփոխություններ չկան, մինչդեռ քիչ վարձրատրվող դիվանագետները չեն կարող արդյունավետորեն ներկայացնել մեր պետությունը»։
 
Պատգամավորն իր ելույթում ասաց, որ մենք տարիներ շարունակ պնդում ենք, որ ՀՀ տնտեսությունը թմրամոլի նման կախված է հանքարդյունաբեչությունից, որն իրականում ոչ թե հանքարդյունաբերություն է, այլ հանքակորզում․
 
«Այս փաստաթուղթը մեզ պետ է հուշեր, որ իշխանությունը պատրաստվում է արմատապես վերանայել, փոփոխել հին տնտեսական համամասնությունները նորերով, իսկ մենք շարունակելու ենք հանքակորզումը՝ դրա արդյունքում առաջացած տնտեսական աճը ներկայացնելով որպես իրական տնտեսական աճ՝ այն դեպքում, երբ դա ոչ թե հավելյալ արդյունք ստեղծող, այլ հանրային հարստությունը կեղեքող աճ է, երբ մեր խնդիրը պետք է լիներ ռեսուրս պետությունից արժեք ստեղծող պետության վերածվելը։ Սա գաղափարաբանական, փիլիսոփայան դրույթ է, որի առարկայական արտահայտությունները մենք պետք է տեսնեինք հենց այս ֆինանսական փաստաթղթում»։
 
Բաբաջանյանն ուրախությամբ արձանագրեց, որ հեղափոխությունից հետո կառավարությունը հետեւողականորեն իրականացնում է խոշորածավալ ճանապարհաշինական ծրագրեր՝ նաեւ սահմաանմերձ բնակավայրերում, ինչը կենսական, անվտանգային նշանակություն ունի բնակիչների համար, սակայն նշեց, որ դա չպիտի ինքննպատակ լինի, պիտի ծավալի բնակիչների կենսապահովման խնդիրների լուծմանը, դրան հասնելու ադյունավետ նպատակը այդ ճանապարհների հիմքի վրա համապատասխան լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծումն է․ «Ենթակառուցվածքների ներդրումներն ունեն ազգային անվտանգության կարեւորություն»։
 
Բաբաջանյանի կարծիքով՝ Հայաստանում
մենաշնորհներ չկան, ավել կամ պակաս չափով վերացվել են օլիգոպոլիաները, գործում է ազատ տնտեսական մրցակցություն, բայց այդ փոփոխություններն առայժմ շոշափելի չեն, որովհետեւ այդ արատավոր երեւույթները վերացնելուց զատ անհրաժեշտ էր դրանց փոխարեն առաջացած տարածությունը լցնել նոր տնտեսական հարաբերություններով, ինչը, պատգամավորի համոզմամբ, չի կատարվել։
 
«Այս փաստաթուղթը հեղափոխական կառավարության ներկայացրած պահպանողական պետական բյուջե է, ինչն ըստ էության, նոնսենս է, հեղափոխական կառավարությունն իրավունք չունի առաջնորդվել պահպանողական ծրագրերով, դա հակասում է քաղաքագիտական տրամաբանությանը։ ՀՀ քաղաքացին պահանջում է, որ այս կառավարության ամեն տարվա նախագիծը լինի մեր կյանքի վերափոխման, մեր երկրի հեղափոխման ծրագիր»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 499 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար