«Արևելյան գործընկերության երկրների քաղաքների համար աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում կայացել է դասընթաց-սեմինար Արարատի մարզում

15-11-2019 16:06:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Արևելյան գործընկերության երկրների քաղաքների համար աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դասընթաց-սեմինար Արարատի մարզում:
 


Նոյեմբերի 14-ին Արարատի մարզային փրկարական վարչության նիստերի դահլիճում «Արևելյան գործընկերության երկրների քաղաքների համար աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դասընթաց-սեմինար:
Բացման խոսքով հանդես եկավ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ,
փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումները և պատրաստակամություն հայտնեց ապագայում ևս սերտ համագործակցել վերոնշյալ ծրագրի շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների հետ, այնուհետև խոսքը փոխանցեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Չի Բրաուերին, ով ներկայացրեց ծրագրի նպատակը:
Ծրագրի շրջանակում նախատեսված է բարելավել արևելյան գործընկերության երեք քաղաքների՝ Արարատ Քութաիսի, ՈՒնգենի կարողությունները և ղեկավարել ու համակարգել աղետների ռիսկերի կառավարման պլանավորված կառուցվածքային գործընթացը:
Սեմինարի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ, ինչպես նաև բարձրացվեցին ոլորտին վերաբերվող տարաբնույթ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 311 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար