Պետական վերահսկողական ծառայությունը մտավ Եղեգնաձոր. ինչ հրահանգ է եղել

15-11-2019 16:55:22   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
armlur.am Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ կիրականացնի Եղեգնաձորի քաղաքապետարանում: Այս որոշումը կայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո: ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելու պատճառներից մեկը սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին հետեւելն է:
 


Երբ նախորդ կիրակի վարչապետը եղել է
Գորիսում, Վայքում եւ Եղեգնաձորում, խնդիրներ են արձանագրել: Որոշում է կայացվել ստուգումներ անցկացնել, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում: Ընդ որում, վարչապետի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին հրահանգ է եղել նույնպիսի չնախատեսված այցերով լինել մարզերում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 492 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար