Բա հեղափոխությունը ո՞նց ա լինում. Նիկոլ Փաշինյանը թվարկեց

15-11-2019 17:38:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Այս փուլում ուզում եմ անդրադառնալ երկու օդից կախված հարցադրման: Հարցադրում առաջին՝ արդյոք 2020 թվականի բյուջեի նախագիծը հեղափոխական բյուջե է: Երկրորդը, իսկ երբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում»,- այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 


Նրա խոսքով՝ 2018 թվականին՝ հեղափոխոթյան շրջանում, երբ դեռ վարչապետ չէր, հայտարարել էր հրապարակային, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն
պետք է ավելանա 30-35 տոկոսով: Սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը:
 
«Հիմա 2020 թվականի պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 2018-ի բյուջեի եկամտային մասը գերազանցում է 27.4 տոկոսը: Եթե սրան գումարում ենք նաև 2019 թվականի ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 մլրդ-ով գերակատարված են, ապա բյուջեի համախառն աճը կազմում է 33 տոկոս: Իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, այսինքն՝ մենք պետք է հավաքեինք այդ փողերը, բայց հրաժարվել ենք դրանցից, մեր աճը կազմում է ավելի քան 35 տոկոս: Սա ուղիղ պատասխան է այն հարցի, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է: Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որ ես անձամբ հնչեցրել եմ»,- ասաց նա:
 
Վարչապետը հարցադրում արեց՝ էլ ի՞նչ կա հեղափոխական: 2020 թվականին նախատեսված կապիտալ
ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշի նկկատմամբ ավելի են 135.1 տոկոսով: Այսինքն՝ այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի համարել:
 
«Հեղափոխությունից առաջ մեր միջին եկամտային տարեկան աճը 7 տոկոս է եղել, մենք այս տեմպը կրկնապատկել ենք: Այսինքն՝ մեր միջին տարեկան բյուջեի աճը կազմում է 14 տոկոս: Բա հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում»,- հայտարարեց նա: Հաջորդ տարի ճանապարհաշինության համար նախատեսված է այնքան գումար, որքան, ըստ Փաշինյանի, 2015-2017 թվականներին միասին վերցված: «Բա հեղափոխությունը ուրիշ ո՞նց ա լինում»:
 
Բնակարանային շինարարության բնագավառում աճը 2018 թվականի ցուցանիշի նկատմամբ 120 տոկոսով է աճելու: «Շատ տեղերո՞ւմ եք աշխարհում պատմության մեջ տեսել, որ բյուջեում խոսեն 100, 125, ընդհուպ 140 տոկոս աճի մասին: Բա հեղափոխությունը ո՞նց ա լինում»,- ասաց նա:
 
Առողաջապահության ոլորտի ծախսերը, վարչապետի խոսքով, 2018 թվականի նկատմամբ աճել են 39.5 տոկոսով, կրթությանն ուղղված ծախսերը՝ 34 տոկոսով, սոցիալական բլոկի ծախսերն աճել են 74 մլրդ դրամով, իսկ ոլորտի ծախսերն աճել են 21 տոկոսով:
 
Պաշտպանության նախարարության ծախսերն աճել են 28 տոկոսով, պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը կկազմի 52.2 տոկոս՝ 2018 թվականի 58.9 տոկոսի փոխարեն: «Եվ ես ուզում եմ արձանագրել, որ այսօրվա դրությամբ Հայաստանի միջազգային  պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա: Հիմա հարց՝ այս ամենը ինչպե՞ս է փոխում մարդկանց կյանքը: Շատ պարզ՝ սկսենք ամենապրիմիտիվից: Այն, որ մարդիկ այսօր երթևեկում են և հաջորդ տարի երթևեկելու են բերեկարգ ճանապարհներով, իրենց կյանքը փոխո՞ւմ է, թե չէ: Իհարկե փոխում է, որովհետև իրենք ընթացագետի մոտ, դա հայտնի խադավիկն է, ավելի քիչ են գնում: Էդ որ գյուղմթերք են բերում վաճառելու, իրենց մեքենան քիչ է վերև-ներքև թռնում, քիչ են ապրանք փչացնում, ավելի շատ ապրանք են ունենալու: Հաջորդը, աշխատատեղեր են բացվում: Մենք խոսում ենք գործազրկության մասին, բայց մենք էսօր երկրում թափուր աշխատատեղերի խնդիր ունենք»,- ասաց Փաշինյանը:
 
Նա նշեց, որ երբ առողջապահության ոլորտում, երբ մարդը գիտի, որ, տնից-տեղից հեռու, իր հարազատն ինսուլտ ստանա, չի մնա պատգարակի վրա, դա փոփոխությո՞ւն է, թե ոչ: Երբ գիտեն, որ մարդը ինֆարկտ ստանա, հիվանդաոցում չեն ասելու՝ պետպատվերի փողը պրծել է, դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե ոչ: Եթե մինչև 18 տարեկան երեխայի բուժօգնությունն անվճար է, դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե ոչ: Եթե ուսուցչի, զինվորականների աշխատավարձերը բարձրանում են, մարդու կյանքում փոփոխությո՞ւն է, թե չէ, թվարկեց Փաշինյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 842 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար