ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նախագծերի կառավարման մոդելի ներդրման փորձը

15-11-2019 18:12:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Նախագծերի կառավարման 2-րդ ամենամյա գիտաժողովը (2nd Project Management Annual Conference 2019), որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: 
 


ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է կառավարման համակարգում նախագծերի կառավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման անհրաժեշտության մասին՝ արդյունավետ կառավարում և շոշափելի արդյունքներ ապահովելու նպատակով։ 
 
«Շատ ոգևորիչ է նման միջոցառման իրականացումը և այն, որ նախագծերի կառավարման մոդելը իրականություն է մեր պետական համակարգում», -նշել  է Միքայել Փաշայանը և  ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ նախագծերի կառավարման մոդելի ներդրման փորձը,
որին զուգահեռ իրականացվել է բիզնես գործընթացների վերլուծություն և վերակառուցում, այդ թվում նաև՝ ընթացակարգերի ավտոմատացման նպատակով։ 
 
Նա անդրադարձել է նաև նախագծերի կառավարման մոդելի ներդրման արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ձեռքբերումներին ժամանակակից ենթակառուցվածքների և համակարգերի ներդրման,  գործընթացների ավտոմատացման ոլորտում։
 
Փաշայանը նշել է, որ նախագծերի կառավարման մոդելի մոդելի ներդրման շնորհիվ տեղի է ունեցել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կառուցվածքի վերանայում՝ անցնելով խիստ հիերարխիկ կառուցվածքից մատրիքսայինի, ինչը հնարավորություն է տալիս նախագծերի իրականացման ընթացքում ապահովել ճկունություն, անհրաժեշտ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավվածություն և որոշումների կայացման արագություն ու արդյունավետություն։ 
 
Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսն անցկացվում է երկրորդ անգամ Նախագծերի կառավարման ինստիտուտի (Project Management Institute) հայաստանյան գրասենյակի (PMI Armenia Chapter) կողմից և հանդիսանում է տարբեր ոլորտներ ներկայացնող նախագծերի կառավարման մասնագետների ու առաջնորդների համար քննարկումների,  փորձի փոխանակման հարթակ՝ ստեղծելով ոլորտի նորություններին և զարգացումներին ծանոթանալու հնարավորություն։ 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 387 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար