ՃՈ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



16-11-2019 10:45:36   | Հայաստան  |  Հասարակություն
Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցներն են։ Նոյեմբերի 15-ին՝ ժամը 20-ին, կայացած հրահանգավորումից հետո նրանք ուժեղացված ծառայության անցան։
 


Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվեց 50 արձանագրություն։ Ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին չորս մեքենա, որոնք շահագործվում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց երկու տրանսպորտային
միջոց, որոնք վարած անձինք վարորդական իրավունքի վկայական չունեին։ Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև չթույլատրվող վայրերում կայանված մեքենաներ հայտնաբերելը։ Այս խախտման փաստերով կազմվեց երեք արձանագրություն։
 
Ուժեղացված ծառայություններն իրականացվում են անվտանգ երթևեկության ապահովման նկատառումներով՝ երթևեկության մասնակիցների կյանքին ու առողջությանը սպառնացող, նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։
 
Ճանապարհային ոստիկանության նմանօրինակ միջոցառումները կրում են պարբերական բնույթ։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 897 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար