Սարդարապատի թանգարանը նոր տնօրեն ունի

16-11-2019 13:16:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Կարեն Փահլևանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
 


Պաշտպանության նախարարությունում, որի հաշվեկշռում է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, տնօրենի
համար հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցել է 7 մարդ:
 
Բանավոր և գրավոր փուլերի արդյունքում քննող հանձնաժողովը հաղթող էր ճանաչել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի այդ պահին գործող տնօրեն Կարեն Արիստակեսյանին և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  փոխտնօրեն Կարեն Փահլևանյանին։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1042 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար