ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը խայտառակություն է. Արման Բաբաջանյան

16-11-2019 14:08:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության վերջին նիստում ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծերի փաթեթի ընդունումը խայտառակ որոշում է համարում: Այս մասին Արման Բաբաջանյանն ասաց այսօր «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ու լեգիտիմության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ:
 


«Դուք հասկանո՞ւմ եք՝ մենք ինչի հետ գործ ունենք, մարդկանց ուղղակի մասնակից ու հանցակից ենք համարում նախկին 20-25 տարիների իշխանության յուրացման կամ բռնազավթման մեջ, բայց նրանց առաջարկում ենք այսպիսի արտոնյալ պայմաններով թոշակի գնալ»,- ասաց Բաբաջանյանը:
 
Հիշեցնենք, որ այս նախագծով, որն առաջիկայում պետք է քննարկվի ԱԺ արտահերթ նիստում, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020
թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
 
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հակադարձեց Արման Բաբաջանյանին:
 
Ըստ Սաքունցի՝ անցումային այս ժամանակահատվածում վեթինգի գործիքներից մեկը նման գործիքն է, որովհետև իրապես դատական իշխանության փոփոխության երկու տարբերակ կա՝ մեկը ներսից, մյուսը՝ պետք է իրավական մեխանիզմ ստեղծել: «Սա միջանկյալ մեխանիզմ է: Երբ որ մենք պահանջում էինք ու մինչև հիմա էլ օրակարգում է դատաիրավական բոլոր մարմիններում վեթինգ, առնվազն 15-20 տոկոսի թարմացում, իմաստը դա էր, որ նոր ուժեր գան: Պետք է տալ մարդկանց իրենց դեմքը փրկելու հնարավորություն: Մի քանի անգամ է տրվել: Ես կողմ եմ օրենքի տարբերակով արվի դա, հաստատ ոչ դատարանների շրջափակման կամ այլ տարբերակով»,- ասաց Սաքունցը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 817 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար