Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը.Սասնա ծռեր

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը

18-11-2019 12:32:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը
 


Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի վերսկսման նպատակով գործող իշխանության քայլերը լայն հանրության համար բացահայտեցին հետևյալը.
 
ծրագրի իրագործումը անդառնալի բնույթի աղետալի հետևանքներ է ունենալու ոչ միայն Ամուլսարին հարակից բնակավայրերի, այլև Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքի ջրային համակարգի և բնակչության համար՝ առաջացնելով հայրենաբնակ հայության և Հայրենիքի լինելության սպառնալիք,
 
ոչ միայն Ամուլսարին հարակից Ջերմուկ քաղաքի և մյուս բնակավայրերի բնակիչները, այլև Հայաստանում և արտերկրում ապրող ակտիվ հայությունը դեմ է այդ ծրագրին:
 
Թվում էր, թե գործող իշխանությունը նույնպես հասկացել է այս ակնհայտ իրողությունները:
 
Մինչդեռ գործող իշխանությունը, Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի կոռուպցիոն շղթան բացահայտելու ու ծրագիրը փակելու և այն իրագործող ընկերությանը պատասխանատվության կանչելու փոխարեն համառորեն փորձում է տարատեսակ հնարքներով ջլատել Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչների դիմադրությունը:
 
Իշխանությունը կարծում է, որ տեղի
բնակիչներին պառակտելուց և նրանց դիմադրությունը կոտրելուց հետո կարող է բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, ինչից հետո արդեն կարող է սովորության համաձայն վկայակոչել նախորդ ապազգային և հանցավոր ռեժիմի օրոք ընդունված ապօրինի «օրենսդրությունը» և ապահովել հանքի բացումն ու շահագործումը:
 
Ստիպված ենք հերթական սթափության կոչը հղել նման պարզունակ մարտավարությամբ առաջնորդվող իշխանությանը և հիշեցնել, որ Ամուլսարի ծրագրի դեմ դիմադրությունը վաղուց այլևս համազգային է, ուստի նույնիսկ տեղի բնակիչների ակտիվ դիմադրությունը չեզոքացնելու պարագայում հնարավոր չի լինելու մեկնարկել այն:
 
Ամուլսարի հարցը համազգային ընկալման մեջ լուծված և փակված է: Դրա վերաբացման փորձը կառաջացնի համահայկական մասշտաբի դիմադրություն, որն ի վերջո կհանգեցնի իշխանության ճգնաժամի:
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
18 նոյեմբերի 2019 թ.
 
ծրագրին:   Թվում
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 520 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար