Սերժ Սարգսյանին կանչելու են ամենավերջում. հարցաշար են պատրաստում



18-11-2019 14:01:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային ժողովում այսօր ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հերթական նիստն է մեկնարկել։ Այն անցկացվում է դռնփակ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին չասաց, թե ով է այսօր հրավիրված հյուրը։ Ըստ տեղեկությունների՝ այսօր հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի ռազմական հետախուզության վարչության նախկին պետը։
 


Անդրադառնալով հարցին, թե նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբ է հրավիրվելու հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Պատրաստում ենք
այն ամբողջ հարցաշարը, որը պետք է տանք պարոն Սերժ Սարգսյանին։ Մենք ամեն օր, ամեն նիստից հետո մոտենում ենք ձեր ասած անձնավորության հրավերին»։ Նա հավելեց, որ ամենավերջում են կանչելու Սերժ Սարգսյանին։
 
Մանրամանսերը՝  Lragir.am -ի տեսանյութում
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 759 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար