Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը

18-11-2019 17:23:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
 


«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն՝ գլխավոր ռազմական տեսչությունը վերակազմավորվել է
Պաշտպանության նախարարության վերահսկողության ծառայության»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը:
 
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: Վարչապետի որոշումներով՝ պաշտոններից ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսչի տեղակալներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 783 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար