ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է

19-11-2019 09:55:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Լիդիան Ինթերնեյշնլը» մեկնաբանել է ՀՀ վարչական դատարանի վճիռը, որով դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է: Դատարանի պատճառաբանությունը կարևոր է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակվող անօրինականությունների համատեքստում:
 


Մի խումբ անձանց պնդմամբ ի հայտ եկած ենթադրյալ «նոր էկոլոգիական գործոնները» հիմք կարող էին հանդիսանալ ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար: Մերժելով հայցը՝ Վարչական դատարանը հստակ արձանագրում է, որ ներկայացված ապացույցները չեն հանդիսանում «նոր էկոլոգիական գործոններ» և չեն կարող հիմք հանդիսանալ գործող ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար:  Մասնավորապես՝
 
ՀՀ քննչական կոմիտեի պատվերով Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «Էլարդի» կողմից ներկայացված վիճելի փորձագիտական եզրակացությունը,
սեպտեմբերի 5-ին Շրջակա միջավայրի
նախարարի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացված 13 կետերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ նոր ՇՄԱԳ-ի համար
Հարութ Բրոնոզյանի կողմից պատվիրված Ամուլսարի ծրագրի անկախ փորձաքննության արդյունքները:
«Լիդիան Ինթերնեյշնլի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առնչությամբ ասել է, - «Այս լուրը կարևոր է հատկապես «Էլարդի» վիճելի զեկույցի և Շրջակա միջավայրի նախարարի գրությամբ ներկայացրած 13 կետերի վստահելիության առումով: «Լիդիանի» ՇՄԱԳ-ը համապատասխանում է հայաստանյան և միջազգային ստանդարտներին և կազմվել է միջազգային լավագույն փորձին համապատասխան:
 
«Գնահատում ենք, որ Դատարանը հաստատեց ՇՄԱԳ-ի օրինականությունը: Իսկ ներկայացված հայցը հերթական փորձերից մեկն է խոչընդոտելու «Լիդիանի» օրինական իրավունքին՝ զարգացնելու և իրագործելու Ամուլսարի ծրագիրը»:
 
«ՀՀ վարչապետը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հաստատելով, որ որևէ իրավական հիմք չկա խոչընդոտելու «Լիդիանին»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն
ավարտին հասցնելու և այն շահագործելու համար, որ Ծրագրի իրականացումը բխում է պետության շահից: ՀՀ վարչապետը կոչ է արել Ամուլսարի ճանապարհներն ապօրինի շրջափակողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել դեպի Ամուլսարի ծրագրի տարածք ազատ մուտքը: Այնուհանդերձ, մինչ այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 631 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար