Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

19-11-2019 13:59:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նոյեմբերի 19-ին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
 


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի
միջնորդություն էր ներկայացրել: Քոչարյանի մյուս պաշտպանները ևս միացել էին միջնորդությանը:
 
Մեղադրող կողմը, մինչ իրենց առարկությունները ներկայացնելը, դատարանից խնդրեց, որպեսզի առաջին հերթին տուժողի ներկայացուցիչները դիրքորոշում հայտնեն բացարկի միջնորդության վերաբերյալ:
 
Սակայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ ինքը նույնպես ցանկանում է դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացնել՝ նշելով, որ դատախազ Պետրոսյանը թույլ է տվել պաշտպանական կողմի իրավունքի խախտումներ:
 
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 793 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար