Լուսավոր Հայաստանը դեռ չի որոշել ինչպես է քվեարկելու բյուջեի նախագծին

20-11-2019 11:38:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ չի որոշել 2020 թվականի բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու, թե կողմ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ մոտ 150 առաջարկ են արել կառավարությանը: Նա նշեց, որ դեռևս վերջնական որոշում չեն կայացրել, թե ինչպես են քվերակելու:
 


«Մեր վերջնական որոշումը կլինի կառավարության արձագանքն ու պատասխանն ունենալուց հետո»,- ասաց նա: Հիշեցնենք, որ «Լուսավոր
Հայաստան» խմբակցության պատգամավորները բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ քննադատել էին բյուջեի նախագիծը:
 
Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ սա հեղափոխական բյուջե չէ և որ այն կազմվել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքի խախտումներով:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 221 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար