Հրաժարական է տվել Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակը

20-11-2019 13:27:37   | Թուրքիա  |  Հասարակություն
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին:
 


85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել այս կանոնադրությունը:
 
Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն էր առաջացրել պոլսահայ համայնքում, ինչպես նաև Նախաձեռնարկ մարմնի կազմում, ինչի հետևանքով իրավաբան Սեդրակ
Դավութհանը, Կարպիս Դուրասլանը, Գևորգ Էրքանը, Ղուկաս Արզումանը, Նազարեթ Օզսահակյանը, Մինաս Արսլանը և Սարգիս Չավուշյանը հրաժարական էին տվել:
 
Նոյեմբերի 19-ին այդ ցանկը համալրել է Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակ, իրավաբան Սարո Բենգլյանը: Վերջինս հրաժարական է տվել և դուրս եկել Նախաձեռնարկ մարմնի կազմից:
 
Բենգլյանը հայտնել է, որ իր հրաժարականի շուրջ համակողմանի հայտարարությամբ հանդես չի գալու և հավելել, որ ստանձնած պարտավորությունները մինչև օրս կատարել է և այժմ եկել է հրաժարականի ժամանակը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 326 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար