Ինչու է ԲՀԿ-ն դեմ քվեարկել «օրենքով գողերի» դեմ նախագծին

20-11-2019 13:37:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր անդրադարձավ հարցին, թե ԲՀԿ խմբակցությունում կա՞ն պատգամավորներ, ովքեր սերտաճած են քրեական հեղինակությունների հետ և այդ պատճառո՞վ են իրենք դեմ քվեարկել քրեական ենթամշակույթը քրեականացնող նախագծին:
 


«Ես կարող եմ ևս մեկ անգամ վերահաստատել Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը, թեպետ շուրջ երկու շաբաթ մենք պարբերաբար մեր դիրքորոշումը ներակայացրել ենք: Հարցն ամենևին չի վերաբերում անձերին կամ, ինչպես ընդունված է
ասել, օրենքով գողերին: Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի, և սրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն այս դեպքում, երբ օրենքը ծայրից ծայր խոցելի է, որ կա իրավական որոշակիության հետ կապված խնդիր, աստիճանակարգութան հետ կապված և այլն, այդ պատճառով ԲՀԿ-ն դեմ է քվեարկել այս նախագծին: Եվ որևէ առնչություններ այդ աշխարհի հետ, կամ առանձին պատգամավորների առանձին մտքերից մեջբերումներ, դրանք բացառապես հեքիաթասացության ժանրից են, ոչ ավելին»,- ասաց Իվետա Տոնոյանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 310 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար