Ռոմանոս Պետրոսյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան

21-11-2019 15:50:11   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերի 19-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը: Այդ վճռով Վարչական դատարանը բավարարել էր Կոտայքի մարզպետի  2019 թ. ապրիլի 4-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանից:
 


2019 թ. ապրիլի 4-ի որոշման համաձայն` Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացներում հայտնաբերված խախտումներով Ռոմանոս Պետրոսյանը տուգանել էր Աբովյանի քաղաքապետին:
 
Ըստ մարզպետի`Վարչական դատարանի
որոշումը չի բխում արդարադատության շահերից և դատարանը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին ակնառու անհամապատասխանությունը:
 
Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է կատարվում Աբովյան համայնքի հողամասերի՝ աճուրդային կարգով օտարման գործընթացում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 316 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար