Խառը զգացմունքներ՝ ռուսական թատրոնի բեմում

21-11-2019 17:15:33   | Հայաստան  |  Մշակույթ
 


Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի կատակերգությամբ, որի բեմադրությունն իրականցրել է
ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը: 
 
Ռ. Բայերի պիեսները բեմադրվել են Բրոդվեյում, իսկ նրանց սցենարների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: «Խառը զգացմունքներ» պիեսը երկու միայնակ մարդկանց մասին է: Կինը կորցրել է ամուսնուն, տղամարդը` կնոջը: Դեռ երեկ ընտանիքներով ընկերություն էին անում, իսկ այժմ միայնակ են: Նրանք ցանկանում են կրկին զգալ կյանքի համը: Եվ չնայած ներկայացման ընթացքում հերոսները մեկ վիճում են միմյանց հետ, մեկ հաշտվում…  
 
«Խառը զգացմունքներ» պիեսը  շատ մարդկային նյութ է, փոքր-ինչ սենտիմենտալ: Այն սիրո մասին է, որ ցանկացած տարիքում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ ինքը ինչ-որ մեկին պետք է, որ միայնակ չէ:
 
Ներկայացման մեջ ներգրավված են ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Բալանդինան և Արման Ղազարյանը, ինչպես նաև դերասաններ Գրիգորի Կիրակոսյանն ու Անտոն Աղաջանյանը: 
 
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը,  կոմպոզիտորը՝ Մարինա Բրուտյանը, խորեոգրաֆը`Նունե Կիրակոսյանը: 
 
Ներկայացումը բեմում կլինի նոյեմբերի 22-ին և 23-ին:
 
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսկան թատրոնի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 424 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար