ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

21-11-2019 18:14:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն մարդու օրգանիզմը կարող է ձեռք բերել ինչպես հենց այդ դեղամիջոցների, այնպես էլ դրանց՝ սննդում առկա մնացորդների օգտագործման հետևանքով։
 

Այս մասին մասնագետները բարձրաձայնում են պարբերաբար, սակայն խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ:
 
Նոյեմբերի 18-ին աշխարհում մեկնարկել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն դեմ պայքարի շաբաթը, որի նպատակը, իրազեկման միջոցառումների ու տեղեկատվական նյութերի միջոցով, լայն հասարակությանը հակամանրէային ռեզիստենտականության հետևանքներին ու այն կանխարգելող միջոցներին ծանոթացնելն է:
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր մարզային կառույցների միջոցով, ֆերմերների, անասնաբույժների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների մասնակցությամբ, այս թեմայով քննարկումներ և իրազեկման միջոցառումներ է կազմակերպել երկրի բոլոր մարզերում:
 
Անասնապահությամբ զբաղվող գյուղացին սովորաբար առաջնորդվում է կենդանին կորցնելու վախով ու հակաբիոտիկն օգտագործում է նաև կանխարգելիչ ու պրոֆիլակտիկ նպատակներով։
 
Իրազեկման աշխատանքեր
են տարվել նաև ապագա անսանաբույժների հետ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության և դրա դեմ պայքարի մասին քննարկումներն անցել են ինտերակտիվ մթնոլորտում: Ուրախալի էր արձանագրել, որ նրանք խնդրին ծանոթ են ու դրա կանխարգելման անհրաժեշտության մասին գիտելիքներ ունեն:
Հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված իրազեկման համաշխարհային շաբաթը Հայաստանում ամփոփվել է միջգերատեսչական համաժողովով՝ կազմակերպված Առողջապահության նախարաության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ջանքերով ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: Այդ գերատեսչությունները ներկայացնող բանախոսները ևս մեկ անգամ արձանագրել են հակամանրէային միջոցների դեմ կայունության կանխարգելման ուղղությամբ արվող քայլերի անհրաժեշտությունն ու խոսել են առայսօր ձեռնարկված գործողությունների մասին:
 
Բոլորը համակարծիք են եղել, որ հակամանրէային կայունության դեմ պայքարում կարևորագույն պայման է ինչպես միջազգային կառույցների հետ, այնպես էլ միջգերատեսչական համագործակցությունը: Առողջապահության-շրջակա միջավայրի-էկոնոմիկայի նախարարություններ և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին. այս գերատեսչությունների համակարգված աշխատանքը կարող է նշված խնդրի կանխարգելման ամուր հարթակ դառնալ:
 
Համաժողովի մասնակիցներին տեղեկացվել է, որ շուտով
շրջանառության մեջ կդրվի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանափակել հակաբիոտիկների վաճառքը՝ լիցենզավորված անասնաբույժներին վերապահելով հակաբիոտիկների նշանակման ու դուրսգրման իրավունքը՝ համապատասխան դեղատոմսերով։
 
Հսկայական ու պատասխանատու ճանապարհ կա անցնելու՝ համապատասխան իրավական ակտերի ընդունման ու պատշաճ վերահսկողության համար անհրաժեշտ գործիքակազմը դրան համապատասխանեցնելու տեսակետից: Այս առումով՝ մեր երկրի դիրքորոշումը համահունչ է միջազգային մոտեցումներին:
 
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 395 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար