Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

21-11-2019 18:18:25   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում 2018թ. վերականգնված երկու ճանապարհահատված‚ որոնք վերականգնումից հետո մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային
) ժամկետում‚ հանվել են երաշխիքային ժամկետից։ 
Դրանք են Մ6-Արճիս մոտ 3.6 կմ (Տավուշի մարզ) և Հ32-Վահրամաբերդ-Հովունի-Մ1 մոտ 6 կմ (Շիրակի մարզ) երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածները։
 
Աշխատանքային խումբը‚ որի կազմում ընդգրկված էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության‚ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի‚ մարզպետարանների‚ կապալառու ընկերությունների ներկայացուցիչներ‚ գնահատելով ճանապարհների առկա վիճակը‚ արձանագրել է‚ որ դրանք ներկայում գտնվում են պայմանագրին և նախագծին համապատասխան վիճակում։ Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվում են մարզպետարաններին. դրանց հետագա շահագործումն իրականացվելու է վերջիններիս կողմից ընտրված ընկերությունների կողմից։  
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 383 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար