Ազատեկի հանքավայրի հանրային լսումները Վայքում չեն կայացել

22-11-2019 12:46:39   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am ատեկի հանքավայրի հանրային լսումները Վայոց ձորի մարզի Վայք համայնքում երեկ չեն կայացել։ Վայքի համայնքապետ Թարո Ավետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լսումները չեն կայացել, որովհետև ժողովուրդը համաձայն չի եղել, և մասնակցություն չի ապահովվել։
 


Սա Վայքում կազմակերպված երկրորդ հանրային լսումներն էին այս տարի։ Հիշեցնենք, սեպտեմբերին «Վայքգոլդ» ՍՊԸ-ի նախաձեռնած Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները նույնպես տապալվել էին։ Համայնքի բնակիչները հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ
և թույլ չէին տվել «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին մուտք գործել շենք:
 
Համայնքապետ Թարո Ավետյանին հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է իր դիրքորոշումն այս հանքի շահագործման հարցում։ «Քանի որ ժողովուրդը դեմ է, ես իմ ժողովրդի կողքին եմ»,- ասաց Վայքի համայնքապետը։
 
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 489 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար