Շվեդիայից ժամանած պրոֆեսորը դասախոսություն է կարդցել բնածին իմունիտետի մասին

22-11-2019 13:46:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ԵՊԲՀ-ում անցկացվեց հերթական մասնագիտական դասախոսությունը՝ այս անգամ բնածին իմունիտետի մասին:
Բանախոսը ԵՊԲՀ նախկին դասախոս Սուրեն Մկրտչյանն էր, ով այժմ Շվեդիայի Կարոլինսկայի անվան համալսարանի ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ է:
 
Ողջունելով նեկարներին՝ Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ
Խուդավերդյանը նշեց, որ այսպիս դասախոսությունները կարևոր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս լավագույն մասնագետների հետ կապը չընդհատել: «Բժշկության պատմության մեջ սա եզակի դեպքերից է, երբ ԵՊԲՀ շրջանավարտը, նման ակտիվ միջամտություն ունի համալսարանի գիտական գործերի մեջ»,-ասաց նա:
 
Սուրեն Մկրտչյանը ևս կարևորեց նման դասախոսությունների անցկացումը, քանի որ այն նպաստում է գիտելիքների ամրապնդմանը:
Այնուհետև Շվեդիայից ժամանած պրոֆեսորը դասախոսությամբ հանդես եկավ՝ ներկայացնելով HGBM1 սպիտակուցների դերը բնածին իմուն համակարգում, բնածին և ադապտիվ իմուն համակարգերի կապը և այլ հարցեր։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 369 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար