Կայացել է բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 6-րդ աշխատաժողովը

22-11-2019 15:20:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Նոյեմբերի 21-ին Երևանում տեղի է ունեցել «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի
և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 6-րդ աշխատաժողովը, որին մասնակցել են բնական կերհանդակների ոլորտին առնչվող գերատեսչությունների, ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաև հասարակական, միջազգային և գիտական կառույցների ներկայացուցիչներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատաժողովին մասնակցել են   «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի ղեկավար Արման Խոջոյանը, ծրագրի  «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կարեն Թորոսյանը, նախարարության շահագրգիռ ստորաբաժանումների աշխատակիցներ:
Աշխատաժողովը մեկնարկել է Հարթակի
կազմի համալրման պաշտոնական արարողությամբ՝ Հարթակի նոր գործընկեր է դարձել «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն:
 
Աշխատաժողովի ընթացքում Կարեն Թորոսյանը ներկայացրել է Ղրղզստանի Հանրապետության արոտավայրերի կայուն կառավարման փորձի ուսումնասիրման նպատակով տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների համար կազմակերպված ուսոցողական այցի արդյունքները և դրանց առնչությամբ արված եզրակացությունները: 
 
Այնուհետև «Ընդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ՍՊԸ ներկայացուցչի կողմից  ներկայացվել և քննարկման է դրվել Հարթակի նախաձեռնությամբ և պետական, համայնքային և հասարակական կառույցների համագործակցության արդյունքում մշակված ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման հայեցակարգի աշխատանքային տարբերակը:
Հայեցակարգի մշակումը և դրա հետագա ներառումը պետական քաղաքականության մեջ էական նշանակություն ունի համայնքների բնականոն զարգացման, հանրապետության բնապահպանական մարտահրավերների մեղմման և անասնապահության ոլորտի զարգացման համար:
Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկման արդյունքները կներկայացվեն շահագրգիռ կողմերին և համապատասխան դիտարկումները հաշվի կառնվեն հայեցակարգի վերջնական ձևակերպման և հետագա քայլերի պլանավորման ընթացքում: 
 
ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի և Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 350 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար