Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգում է անցկացվել

22-11-2019 17:20:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել նախապես հայտարարված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգում, որի համար հայտ ներկայացրած 86 դիմորդներից մասնակցել է 82-ը:
 
Որակավորման ստուգումն անց է կացվել ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, նիդերլանդերեն (հոլանդերեն), պորտուգալերեն, չինարեն,
վրացերեն, եբրայերեն, շվեդերեն, արաբերեն և պարսկերեն:
 
Որակավորման ստուգման համար դիմողներին տրվել են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից. տեքստերը նախապես հրապարակված չեն եղել: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք է ունեցել օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից՝ առանց համացանցին միանալու հնարավորության: 
 
Ստուգումների արդյունքները գնահատվելու են 20 միավորի համակարգով, 17 և բարձր միավորի դեպքում աշխատանքը համարվելու է դրական:
Ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո որակավորման տեղեկանք ստացած մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն ԱՆ պաշտոնական կայքէջում: 
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 390 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար