Նախագահ Սարգսյանը ՎԶԵԲ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Բելառուսի վարչապետի հետ

22-11-2019 18:45:05   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
 


 Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում Բելառուս կատարած արդյունավատ այցերի
ընթացքում նախանշվել են փոխգործակցության զարգացման համար մեծ ներուժ ունեցող ոլորտներն ու ուղղությունները, հեռանկարային են համարվել նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտները։
 
 
Նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համատեղ նախագծերի իրականացումը: Վարչապետ Ռումասը նշել է, որ միավորելով ուժերը՝ Հայաստանն ու Բելառուսն ավելի արագ առաջ կշարժվեն այս ոլորտում: «Դուք ունեք ձեր մրցունակ մշակումները, մենք՝ մերը: Պետք է հասկանանք ինչպես դրանք համատեղել՝ սիներգիա ունենալու համար»,-ավելացրել է նա:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 443 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար