Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի պատվիրակությանը

04-12-2019 15:57:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային քառօրյա այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պանչենկովի գլխավորած պատվիրակությանը:
 


Այցի հիմնական նպատակն է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում է համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացում, համախմբել կողմերի գիտական և մանկավարժական ներուժը, իսկ քաղաքացիական պաշտպանության ոլորտում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու
համար արդյունավետ համակարգ ստեղծելու հնարավորություններ:
 
Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում ընդգծեց երկկողմ համագործակցությունը զարգացնելու ներուժի առկայությունն ու անհրաժեշտությունը, կարևորելով՝ ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը: Ըստ նախարարի՝ բուհերի միջև փորձի փոխանակումը կդառնա ամուր հիմք՝ գործնական համագործակցության համար:
 
Զրուցակիցները քննարկեցին համատեղ աշխատանքների ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:
Վիկտոր Պանչենկովն էլ իր հերթին կարևորեց համաձայնագրի կնքումը՝ երկու կողմերին մաղթելով արդյունավետ համագործակցություն:
 
Աշխատանքային քառօրյա այցի ընթացքում պատվիրակությունը կունենա հանդիպումներ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի հետ, կլինեն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, 911 ծառայությունում, հանդիպում կունենան Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի անձնակազմի հետ, կլինեն նաև Հայ-Ռուսական հումանիտար կենտրոնում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 588 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար