Շահագործման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ «Ղալթախչի» երկաթուղային կայարանը

06-12-2019 14:49:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի վերականգնման և արդիականացման գործընթացը՝ դեկտեմբերի 6-ին շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Դրանից հետո երկաթուղայինները շարունակում էին աշխատել ժամանակավոր շինություններում՝ ապահովելով գնացքների անխափան երթևեկությունը՝ այդ թվում բնական աղետից հետո հանրապետության համար ծանր առաջին ամիսներին:
 


Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է կայարանի նոր շենք,
վերականգնվել ԷԿՀ-ն, տեղադրվել անհրաժեշտ սարքավորումներ, գազաֆիկացվել կառույցներ: Կայարանի վերակառուցմանն երկաթուղին ուղղել է ավելի քան 60 մլն դրամ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1074 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար