Թուրքիայում ստեղծվել է «1915.gov.tr» կայքը. ևս մեկ քայլ դեպի ժխտողականություն

09-12-2019 13:19:03   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն
Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը, ևս մեկ քայլ է արել դեպի Հայոց ցեղասպանության ժխտում՝ ստեղծելով  «1915.gov.tr» անվամբ կայք, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Կայքի նպատակ է հռչակված պայքարել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»:
 


Թուրքիայի նախագահականի տեղեկատվության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, մեկնաբանելով նոր կայքի հիմնումը, ասել է. «Այս կայքը, հենվելով պատմական փաստերի վրա, միջազգային ասպարեզում պատասխանելու է ամեն առիթով մեր դիմաց
դրվող Հայոց ցեղասպանության մասին զրպարտությանը»:
 
Կայքում կան հետևյալ բաժինները՝
 
«1915-ի իրադարձություններ»,
«Պաշտոնական հրամանագրեր»,
«Դատարանի վճիռներ»,
«Հայկական ահաբեկչություն»,
Հարցուպատասխան»:
 
Կայքում քարոզվում են Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ թուրքական պետության առաջ քաշած այնպիսի թեզեր, ինչպիսիք են «պատմությունը պատմաբաններին թողնելու», «արխիվները բացելու», «ընդհանուր ցավի» «երկկողմանի զոհերի», «3-րդ երկրների խորհրդարանների որոշումներով հայ-թուրքական կարգավորմանը վնասելու» գաղափարները:
 
Կայքում առանձին բաժնով ներկայացվում են 1975-85թթ. «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ԱՍԱԼԱ) գործողություններից սպանված թուրք դիվանագետների մասին տեղեկություններ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 615 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար