Ընդլայնվում է ԱԻՆ-զբոսաշրջություն համագործակցությունը

09-12-2019 18:09:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպումը Լեռնային զբոսաշրջության ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում առկա խնդիրների քննարկումը:
 


Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարիա Գրիգորյանը, ինչպես նաև` Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
 
ԱԻ նախարարը ողջունելով ներկաներին` նշեց, որ լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք փրկարարների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու
նպատակով լուծման կարիք ունեն:
 
-Փրկարարների աշխատանքի օպերատիվ և արդյունավետ կատարման համար Փրկարար ծառայությանը պետք է տրամադրվի արշավախմբերի և անհատ լեռնագնացների երթուղիների մասին տեղեկատվություն, - շեշտեց Ֆելիքս Ցոլակյանը:
 
Առաջարկություն եղավ ստեղծել առցանց հարթակ, որտեղ տուրիստական գործակալությունները, ինչպես նաև անհատ լեռնագնացները նախապես կգրանցեն արշավների երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը:
 
Կարևորվեց նաև համապատասխան օրենսդրական դաշտի առկայությունը, որը կկարգավորի ոլորտը:
 
Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարիա Գրիգորյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում նոր օրենքի նախագծի շուրջ:
 
Քննարկվեց նաև ուղեկցորդ-զբոսավարների վերապատրաստման հարցը, ինչպես նաև` որակավորման տրամադրումը:
 
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը տվեց համապատասխան հանձնարարականներ հնչած առաջարկությունները ամփոփելու և հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:
 
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Ֆ. Ցոլակյանին ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով հանդիպում կազմակերպելու համար:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 522 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար