Վայոց ձորի բնությունից ոգեշնչված Ագարակաձոր գյուղի վարպետը



10-12-2019 14:46:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Յուրաքանչյուր համայնքի կայուն զարգացման գրավականն առաջնահերթ գյուղում բնակվող մարդիկ են, որոնք պահպանում են իրենց համայնքի բնությունն ու արժեքները և զարգացման շարժիչ ուժն են ոչ միայն իրենց համայնքի, այլև երկրի համար։ 
 
Հրաչ Մանուկյանը տաղանդաշատ վարպետ է Ագարակաձորից, զբաղվում է կավագործությամբ, փայտագործությամբ և երկաթագործությամբ, ունի իր փոքր աշխատարանը
տեղակայված գյուղի բարձրադիր վայրում:
 
Հրաչի անսպառ ներշնչանքի աղբյուրը հայրենի գյուղի տեսարաններն են, տարածքի կենդանական ու բուսական աշխարհը, որը մշտապես Հրաչի հոգածության ներքո է:
 
Ծրագրի շրջանակներում աշխատելով մենթորների հետ Հրաչը կարողացել է ստեղծել Վայոց ձորի մշակույթին տիպիկ, մարզի գեղեցկությունն  ու բնությունը խորհրդանշող նոր ապրանքատեսակներ, որոնք ակտիվորեն վաճառվում են մարզի ցուցասրահներում, ինչպես նաև անհատական պատվերներ է ընդունում ՀՀ տարբեր մարզերից, վարպետաց դասեր ուսուցանում գյուղ այցելող զբոսաշրջիկներին:
 
Հրաչի երազանքը գյուղում արվեստանոց ստեղծելն է, ուր կրթություն կստանան և կստեղծագործեն մարզի բոլոր տարիքի երեխաները:
 
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում»  նախագծի  շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ  համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 719 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար