Ռոբերտ Քոչարյանը շարունակում է գտնվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

16-12-2019 13:02:46   | Հայաստան  |  
armtimes.com Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է գտնվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այսօր ստացվելու է նրա հետազոտության պատասխանը, որից էլ կախված է՝ Քոչարյանն այսօ՞ր դուրս կգրվի, թե՞ վաղը: Այդ մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:
 


«Էսօրվա անալիզից է
կախված: Եթե ամեն ինչ լրիվ մաքուր եղավ, էսօր կգնա, եթե մի փոքրիկ կասկած էլ եղավ, մեկ օր էլ կշարունակի բուժումը: Ավելի լավ է՝ մի օր ավելի մնա այստեղ, քան թե գնա, հետո էլի հետ գալու անհրաժեշտություն լինի»,- ասաց Չարչյանը:
 
Մեր հարցին՝ Քոչարյանը կրկին վիրահատվե՞լ է, թե՞ պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում, Չարչյանը պատասխանեց.
 
 
«Քանի որ անձնական տվյալ է, պարոն Քոչարյանը կատեգորիկ արգելել է իր անձնական տվյալներն ասել»: Նա հավելեց, որ, ամեն դեպքում, նախորդ հետազոտությունից հետո նրա վիճակը բարելավվել է:
 
Հիշեցնենք, որ Քոչարյանը «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից հետվիրահատական հետազոտության նպատակով «Իզմիրլյան» ԲԿ է տեղափոխվել դեկտեմբերի 11-ին: «Ես վստահ չեմ, որ նոր վիրահատություն է եղել, պետք է տեղեկանամ։ Ենթադրում եմ, որ եղել է, բայց պետք է լրացուցիչ ճշտեմ։ Լրացուցիչ կտեղեկացնենք, թե ինչ է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Նրա հետ կապ հաստատել, սակայն, չստացվեց: 
 
Քոչարյանը վիրահատվել էր հոկտեմբերի 9-ին։ Ավելի ուշ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հոր մոտ ուռուցք է հայտնաբերվել, որը վիրահատել են։ Լեւոն Քոչարյանի խոսքով՝ ուռուցքը բարորակ է եղել:
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 571 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար