Ընտրել տարին

Ձեռնարկ բուհի դիմորդների, նախապատրաստական բաժինների սովորողների և ավագ դպրոցի աշակերտների համար

Սարգսյան Օ. Քիմիա: Ձեռնարկ բուհի դիմորդների, նախապատրաստական բաժինների սովորողների և ավագ դպրոցի աշակերտների համար/ Օ.Սարգսյան.-Եր.: ՆՏ Հոլդինգ, 2016.- 572էջ: 
" /> Օլգա Սարգսյան. Քիմիա
 
Ձեռնարկ բուհի դիմորդների, նախապատրաստական բաժինների սովորողների և ավագ դպրոցի աշակերտների համար
 
 
Օ.Սարգսյանի սույն ձեռնարկն իր բովանդակությամբ և կարևորությամբ կարող է դասվել լավագույնների շարքում.
քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Լ. Երիցյան
 
Սույն ձեռնարկն ընդգրկում է ընդհանուր, անօրգանական և օրգանական քիմիայի բաժինները:
Դրա ստեղծման համար հիմք է ծառայել հեղինակի՝ քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Օ.Հ. Սարգսյանի կողմից գրված և 2000թ. հրատարակված ձեռնարկը:
Քիմիայի ժամանակակից ծրագրին համապատասխան վերամշակված և լրացված են նորագույն փոփոխությունները,  պահանջները: Նյութը շարադրվել է փոփոխելով որոշ թեմաների հաջորդականությունը, որի շնորհիվ առավել դյուրին և հիմնավոր կդառնա ուսուցանվող թեման՝ բացառելով մեխանիկական յուրացումը: Նախորդ թեման յուրացնելուց հետո սովորողը կկարողանա կառուցել հաջորդ՝ նոր թեմայի պատճառա-հետևանքային, իմաստային կապը:
Ձեռնարկի տեսական հարցերի համապատասխան բաժիններում լուսաբանված քիմիական պրոցեսների խորը վերլուծությունը ամրագրված է վարժությունների և խնդիրների լուծումներով:
Յուրաքանչյուր թեմայի վերջում առաջադրված են հանձնարարություններ, ամփոփիչ հարցեր, վարժություններ և խնդիրներ ինքնուրույն աշխատանքի համար:
Ձեռնարկը իր բովանդակությամբ և կարևորությամբ կարող է դասվել լավագույնների շարքում:
 
Մ. Լ. Երիցյան
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
 
 
 
 
   Օլգա Հմայակի Սարգսյանի «Քիմիա» դիմորդների, նախապատրաստական բաժինների սովորողների եւ ավագ դպրոցի աշակերտների համար ձեռնարկն ընդգրկում է ընդհանուր, անօրգանական եւ օրգանական քիմիայի բաժինները:  
    Ձեռնարկի տեսական հարցերի համապատասխան բաժինններում լուսաբանված քիմիական պրոցեսների խորը վերլուծությունը կօգնի դիմորդներին` նախապատրաստվելու պետական ավարտական եւ միասնական քննություններին:
  Ձեռնարկն օգտակար կարող է լինել ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի քիմիա ուսումնական առարկայի խորացված ուսուցման նպատակներն իրականացնելու համար: Յուրաքանչյուր թեմայի վերջում առաջադրված հանձնարարությունները, ամփոփիչ հարցերը, վարժությունները եւ խնդիրները  նպատակահարմար է օգտագործել թեմատիկ եւ կիսամյակային  ամփոփիչ գրավոր աշխատանքներ կազմելիս:
       Ձեռնարկը հարմար է նաեւ սովորողների գիտելիքների յուրացման մակարդակի ինքնաստուգման համար:
        Սույն ձեռնարկն իր բովանդակությամբ եւ օգտակարությամբ  կարող է դասվել լավագույնների շարքում:

 
Իրինա Գրիգորյան
            Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի /ավագ դպրոցի/ քիմիայի ուսուցչուհի  
    
 
 
ՀՏԴ 54(07) 
ԳՄԴ 24 ց7 
Ս 259 
Խմբագիր՝ 
ԵՊՀ-ի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Վ.Ս. Հարությունյան 
 
Գրախոսներ՝ 
ԵՊԲՀ-ի ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Մ.Մ. Մելքոնյան, 
ք.գ.թ., ամբիոնի դոցենտ Տ.Ռ. Մելիքյան, 
ԵՊՄՀ-ի քիմիայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Մ.Լ. Երիցյան 
ԵՊՀ-ի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի ուս.լաբ.վարիչ, ք.գ.թ., գիտաշխատող Ա.Ս. Գալստյան 
 
Ս 259 
 
Սարգսյան Օ. 
Քիմիա: Ձեռնարկ բուհի դիմորդների, նախապատրաստական բաժինների սովորողների և ավագ դպրոցի աշակերտների համար/ Օ.Սարգսյան.-Եր.: ՆՏ Հոլդինգ, 2016.- 572էջ: 
Ներկայացվող ձեռնարկը Օ.Հ. Սարգսյանի հեղինակությամբ 2000թ. լույս տեսած ձեռնարկի լրամշակված հեղինակային հրատարակությունն է: Ձեռնարկն օգտակար կլինի հանրակրթական դպրոցի, քոլեջի, վարժարանի, ինչպես նաև քիմիայի օլիմպիադային մասնակցող աշակերտների համար: 
 
ՀՏԴ 54(07) 
ԳՄԴ 24 ց7 
ISBN 978-9939-870-01-4 (c) Օ.Հ. Սագրսյան, 2016թ.