Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պաշտպանության տարածաշրջանային գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը

19-07-2019 10:00:00   | Armenia  |  
Հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի կունենա Հայ-իտալական մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոնի հանդիսավոր բացումը:  
 
Բացմանը կմասնակցեն ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նարինե Խաչատուրյանը: 
 
Այս կենտրոնը գործելու է մշակութային ժառանգության վերականգնման, զարգացման, կառավարման և հաղորդակցության ոլորտներում՝ որպես Հայաստանի տեսարժան վայրերի և հուշարձանների կառավարման և ընդլայնման վերաբերյալ տվյալների բազայի համակարգող, ինչպես նաև խթանելու է տեղացի փորձագետների և օպերատորների վերապատրաստման աշխատանքները: 
 
 
 
 
 
 
 
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 128
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին