Տեղի կունենա «Ծիրանավառ գիշերների օրորը» խորագրով համերգային երեկոն

20-09-2019 19:00:00   | Armenia  |  
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։
 


 (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)
Սեպտեմբերի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Համազգային հայ կրթական և
մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ծիրանավառ գիշերների օրորը» խորագրով համերգային երեկոն՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։
 
Ծրագրում ներկայացվելու են Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործություններից։
 
Հանդես կգան օպերային երգիչներ`
Նարինե Անանիկյանը,
Դիանա Հարությունյանը,
Հովհաննես Անդրեասյանը
Անդրանիկ Մալխասյանը
 
 
 Համերգային երեկոյի կոնցերտմայստեր՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյան։
 
  Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսության մեկնարկին կներկայացվի կոմիտասյան ժառանգության մասին հակիրճ ելույթ։
 
             Կոմիտասյան գործերի կողքին Բարսեղ Կանաչյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունների մատուցումը յուրատեսակ նախաձեռնություն կլինի Կոմիտասի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում, քանի որ երկու կոմպոզիտորներն էլ Կոմիտասին համարել են հայ երգի ու երաժշտության գագաթը և մշտապես ոգեշնչված են եղել կոմիտասյան հանճարով։
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 174
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին