ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» CSIT-2019 12-րդ միջազգային գիտաժողովը

23-09-2019 09:30:00   | Armenia  |  
Սույն թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 9:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մ. Բաղրամյան 24, 2-րդ հարկ) իր աշխատանքները կսկսի «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» CSIT-2019 12-րդ միջազգային գիտաժողովը:
 
Գիտաժողովի նպատակն է խրախուսել կոմպյուտերային գիտության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը: Այն հնարավորություն կտա հայ և արտասահմանցի գիտնականներին ներկայացնելու և քննարկելու իրենց գիտական գաղափարները, հետազոտությունների արդյունքները և զարգացման հեռանկարները:
 
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը: Գիտաժողովի տեխնիկական հովանավորողներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, IEEE Կոմպյուտերային ասոցացիան, ՀՀ ԿԳՍՄ նախարարության գիտության կոմիտեն
և Հայաստանի գիտակրթական համակարգչային ASNET-AM ցանցը։
 
Գիտաժողովին կմասնակցեն 10 երկրներից ավելի քան 80 գիտնականներ և ճարտարագետներ:
 
CSIT-2019 12-րդ միջազգային գիտաժողովի կարևոր միջոցառումներն են՝
 
·         23 սեպտեմբերի, ժ. 12:00, կլոր սեղան՝ «Հայաստանում բարձր արդյունավետությամբ հաշվողական համայնքի ձևավորումը» թեմայով, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի տեսլականը:
 
·         24 սեպտեմբերի, ժ.20։00, ՀՀ ԳԱԱ նախագահության սրահում առաջին անգամ տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Իտալիայի Վենետիկի Սուրբ Մարկոսի «Cappella Marciana» երգչախմբի համաժամ առցանց համերգը՝ ցածր հապաղման տեսաձայնային համակարգի (LOLA -LOw
LAtency audio visual streaming system) միջոցով:
 
·         25 սեպտեմբերի, ժ. 09:30, Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արևելյան գործընկերության 4-րդ «Է-Ենթակառուցվածքներ» EaPEC՜2019 գիտաժողովի բացումը «Կապը մշակույթի հետ» կարգախոսով: Գիտաժողովի նպատակն է ծառայել որպես հարթակ աջակցելու Արևելյան գործընկերության տարածաշրջանի և ԵՄ անդամ պետությունների միջև էլեկտրոնային ենթակառուցվածքների համայնքային կայացմանը: Երկօրյա գիտաժողովում կքննարկվեն Եվրոպայում բաց գիտության համար էլեկտրոնային ենթակառուցվածքների օգտագործման խնդիրները:
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 286
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին