ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը

23-09-2019 10:00:00   | Armenia  |  
 
 
 Սույն թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին,  ՀՀ ԳԱԱ նախագահության մեծ դահլիճում (Մ. Բաղրամյան պողոտա 24, 1-ին հարկ) կմեկնարկի «Քիմիա և
քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է վերլուծել ու քննարկել քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բնագավառում տեսական և կիրառական հետազոտությունների գիտատեխնիկական տեղեկատվության արդի վիճակն ու առաջընթացը: Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն անվանի քիմիկոսներ, տեխնոլոգներ, երիտասարդ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրանիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Իսրայելից:
 
Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ  Մ.Մանվելյանի անվան ընդհանուր
և անօրգանական քիմիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ  քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, ՌԴ ԳԱ  Ն.Ս. Կուռնակովի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, Դ.Ի. Մենդելեևի անվան ռուսական քիմիական ընկերության, ՌԴ ԳԱ «Քիմիական տեխնոլոգիաներ» գիտական խորհրդի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
 
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 27-ը:
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 307
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին