Աշխարհահռչակ Պառով Ստելար բենդն անհամբեր սպասում է հայաստանյան համերգին

08-11-2019 19:00:00   | Armenia  |  
 


 
 
 
Համաշխարհային ճանաչում վայելող Պառով Ստելար բենդն անհամբերությամբ է սպասում իր հայաստանյան համերգին: Այն կկայանա նոյեմբերի 8-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մինչ երևանյան այցը բենդի հիմնադիր Պառով Ստելարն իր ուղերձն է հղել հայ երկրպագուներին:
 
«Հե՜յ, Հայաստան: Պառով Ստելար բենդն է գալիս: Տոմսեր ձեռք բերեք նոյեմբերի 6-10-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք
Silk Note փառատոնի համերգների համար: Ուրախ կլինենք հանդիպել ձեզ փառատոնի շրջանակում»,- գրել է Պառով Ստելարը:
 
Հիշեցնենք, որ Պառով Ստելար բենդի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։
 
Պառով Ստելար բենդի երևանյան համերգին կհնչեն խմբի՝ վերջերս հանրության դատին հանձնված և ճանաչում վայելող ստեղծագործություններ:
 
Պառով Ստելարը և Պառով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս
էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը: Կոլեկտիվն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, նրանց կատարումները բազում ֆիլմերի, հեռուստատեսային շոուների և գովազդների սաունդթրեքեր են: Պառով Ստելար բենդն աշխարհում հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով:  
 
Silk Note-ի համերգներից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 3584
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին