Ասուլիս նվիրված «Փրկեալ Ձեռագործք Հայոց» ցուցահանդեսին

22-10-2019 12:00:00   | Armenia  |  
Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 22-ին կբացվի «Փրկեալ Ձեռագործք Հայոց» ցուցահանդեսը։ Այն կներկայացնի արեւմտահայոց ձեռագործի (17-20-րդ դդ) ավելի քան 60 բացառիկ նմուշ հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի անձնական հավաքածուից, որոնք կցուցադրվեն առաջին անգամ։ Հավաքածուի նմուշները հավաքորդը ձեռք է բերել միջազգային աճուրդներից եւ մասնավոր հավաքածուներից։ 
 
Ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիսը կկայանա վաղը` հոկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային
պատկերասրահի Որմնանկարների սրահում (3-րդ հարկ)։ 
 
Ասուլիսի բանախոսներն են` 
 
Նարեկ Վան Աշուղաթոյան- Հավաքորդ, հավաքածուի սեփականատեր
Սաթենիկ Չուգասզյան- Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ- կիրառական արվեստի բաժնի վարիչ, ցուցահանդեսի համադրող
Հրազդան Թոքմաջյան-  Ազգագրագետ
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 274
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին