«Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020 թվականների ռազմավարության վերաբերյալ բազմաշահագրգիռ կողմերի հանդիպումը

22-10-2019 14:00:00   | Armenia  |  
       Հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ին Երևանում՝ Նալբանդյան 7/1 հասցեում, տեղի կունենա  «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020 թվականների ռազմավարության վերաբերյալ բազմաշահագրգիռ կողմերի հանդիպումը, որը կազմակերպել է Արմավիրի զարգացման կենտրոն(ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կառավարության հետ համատեղ: 
 
Հանդիպման ընթացքում քննարկումներ կծավալվեն ՏԻՄ բարեփոխումների (ՏԻՄ հաշվետվողականություն, վարչական ծառայությունների էլեկտրոնային հարթակի ստեղծում (էլեկտրոնային ծառայությունների տրամադրում) և
համայնքային բյուջեների կազմում) հանձնառության իրականացման մեխանիզմների, հանձնառության շրջանակներում իրականացված քայլերի մասին հանրության իրազեկվածության բարձրացման միջոցառումների,
համագործակցության հնարավոր եզրերի և այլ հարցերի շուրջ։ 
 
Օրակարգը կցվում է :
Օրակարգ
Ամսաթիվ՝ 22.10.2019
Իրականացման վայրը՝ ք. Երևան
 
 
Ժամ
Թեմա
14:00:14:30 Բացման խոսք
 
Նաիրա Առաքելյան, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ նախագահ
 
Լիլիա Աֆրիկյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղար/հայաստանյան կոնտակտային անձ
14:30-15:15 ՏԻՄ հաշվետվողականություն, վարչական ծառայությունների էլեկտրոնային հարթակի ստեղծում (էլեկտրոնային ծառայությունների տրամադրում) և համայնքային բյուջեների կազմում)
 
Աշոտ Գիլոյան, Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
15:15-15:30 ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի զեկույց Հայաստանի 2018–2020թթ․ գործողությունների ծրագրի նախագծման վերաբերյալ.
ՏԻՄ հանձնառության շուրջ առաջարկների ներկայացում
 
Տաթևիկ Մարգարյան, անկախ հետազոտող
15:30-16:00 Հարց ու պատասխան
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 206
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին