YerevanRide նախագծի մեկնարկի միջոցառումը

21-07-2019 17:00:00   | Arménie  |  
Հուլիսի 21-ին՝ UNDP-ի (United Nations Development Programme) և Ամերիաբանկի աջակցությամբ  տեղի կունենա  YerevanRide նախագծի  մեկնարկի միջոցառումը, որտեղ  ներկա կգտնվեն առողջ ապրելակերպի աջակից բարձրաստիճան պաշտոնյաներ (ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ), շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հաղորդավարներ։
 
YerevanRide- ը  հեծանիվների շեյրինգ համակարգ է, որի նպատակն է  մաքուր, մատչելի և էֆեկտիվ տեղաշարժվելու հնարավորություն ընձեռնել յուրաքանչյուր քաղաքացու, դարձնել հեծանվարությունը որպես մարդկանց առողջ ապրելակերպի և առօրյայի մաս:  
 
 
Համակարգի ներդնումը կնպաստի քաղաքը խցանումներից բեռնաթափելուն, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանմանը։ Ներկայումս հասանելի են YerevanRide նախագծի վեբ կայքն (https://yerevanride.am/) ու հեռախոսների համար նախատեսված հավելվածը։ Համակարգը քարտեզի միջոցով ցույց կտա օգտատիրոջն ամենամոտ տեղակայված հեծանիվը, որը
սկանավորելուց հետո կկարողանա վարել և թողնել իրեն հարմար ցանկացած վայրում։
 
Միջոցառումը կմեկնարկի ժամը 17։00-ին` միաժամանակ մի քանի վարչական շրջանում, իսկ հիմնական միջոցառման տեղի կունենա Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։  
 
Ստորև ներկայացնում ենք միջոցառման օրակարգը.
 
17։00-18։00- Միջոցառման մեկնարկ, հանդիպում քաղաքացիների հետ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում (Աջափնյակ՝ Թումո կենտրոնի հարակից Թումանյանի այգի, Արաբկիր՝ Կոմիտասի պողոտա և Գյուլբենկյան խաչմերուկ, Դավիթաշեն՝ Կենտրոնական այգի, Կենտրոն՝ Ազգային Ժողովի հարակից տարածք, Կասկադ համալիր)
 
18։15-19։00-Հեծանվարշավ դեպի կենտրոն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ
 
19։30-21։00-Հիմնական միջոցառում՝ հեծանիվներով շոու և հեծանվավազքի մրցույթ։
 
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու միջոցառմանը (մանրամասներին
կարող եք ծանոթանալ YerevanRide-ի ֆեյսբուքյան էջում ՝ https://www.facebook.com/events/423249828402872/)։ Ակնկալում ենք ձեր մասնակցությունը միջոցառման լուսաբանման գործում՝ համոզված լինելով, որ դա կնպաստի հասարակության շրջանում հեծանվային մշակույթի զարգացմանը և առողջ ապրելակերպի տարածմանը
 
Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել պատասխան նամակով կամ գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2XyKuBX։
 
Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 094 55-67-33 հեռախոսահամարով կամ գրել մեզ [email protected] էլ. փոստին։
 
 
Հարգանքով՝
 
YerevanRide-ի համահիմնադիր
 
Ալբերտ Մանուկյան
 
 
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 440
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին