ԵՊՀ-ում բացվելու է գեղանկարների ցուցահանդես

23-09-2019 11:00:00   | Arménie  |  
Հարգելի՛ գործընկերներ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերում ու ԵՊՀ գրադարանի ճեմասրահում, բացվելու է ցուցահանդես:
 
Ցուցահանդեսին ներկայացվելու են ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների և անհատական հավաքածուի
ցուցադրությունը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 100-ամյակին:
 
Ցուցադրվելու են նաև ԵՊՀ հրատարակած և գրադարանում պահվող հնատիպ գրքերը:
 
Իսկ ավելի ուշ՝ 14։30-15։00-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է
ունենալու ուսանողական ֆլեշմոբ, որը նույնպես նվիրված է լինելու ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
 
Միջոցառումներին ներկա են լինելու ԵՊՀ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, դեկաններ, ինչպես նաև ուսանողներ և հյուրեր:
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 313
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին