Գիշերօթիկ հաստատությունների լուծարման, երեխաների հետագա խնամքի կազմակերպման վերաբերյալ հանդիպում-քննարկում

25-10-2019 11:00:00   | Arménie  |  
Հոկտեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, հասցե` ք. Երևան, Իբիս հյուրանոց տեղի կունենա գիշերօթիկ հաստատությունների լուծարման, երեխաների հետագա խնամքի կազմակերպման վերաբերյալ հանդիպում-քննարկում։ 
 
Ծանոթություն
 
Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությունը ակտիվորեն ներգրավված է խնամքի շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպման և այլընտրանքային խնամքի ծառայությունների ստեղծման և զարգացման (խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող կենտրոններ, խնամատար ընտանիք և այլն) գործում՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային
ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում։
Քանի որ hասարակությունն այսօր կարիք ունի մանրամասն տեղեկատվության խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների լուծարման նպատակների, երեխաների հետագա խնամքի կազմակերպման, ընտանիքներին տրամադրվող աջակցության վերաբերյալ, Վորլդ Վիժն Հայաստանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում են ԶԼՄ ներկայացուցիչներին հանդիպում-քննարկման, որտեղ մանրամասն կներկայացվեն վերոնշյալ թեմաները: Հանդիպումը
տեղի կունենա հոկտեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, Իբիս հյուրանոցում:
 
Հանդիպմանը ներկա կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
 
Հետաքրքրված լրագրողները կարող են գրանցվել հանդիպմանը մինչև հոկտեմբերի 23-ը` ժամը 17.00-ը, [email protected] էլեկտրոնային հասցեով կամ 095-005-749 հեռախոսահամարով։
 
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 1481
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին