Տեղի կունենա «Արարելով ապագան» (Crafting Futures) ծրագրի շնորհանդեսը

21-10-2019 15:00:00   | Arménie  |  
Բրիտանական խորհրդի «Արարելով ապագան» (Crafting Futures) ծրագրի շնորհանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժ 15:00-ին Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48):
 
«Արարելով Ապագան» (Crafting Futures) ծրագիրն աջակցում է արհեստագործության ու կիրառական արվեստի զարգացմանը Հայաստանում և տարածաշրջանային երկրներում:
 
Միջոցառման ընթացքում ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության Փլիմութ Արվեստի Քոլեջի ներկայացուցիչները կխոսեն Հայաստանում ոլորտի
զարգացման հեռանկարների շուրջ, ինչպես նաև կամփոփեն հայ մասնագետների հետ հանդիպումները՝ համպատասխան համագործակցության ծրագիր մշակելու նպատակով:
 
«Արարելով Ապագան» ծրագիրը միտված է ստեղծարար ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը, որի երկարաժամկետ նպատակն է նպաստել տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների զարգացմանը՝ գիտելիքի փոխանակման և ռեսուրսների հասանելիության
ընդլայնման միջոցով։ Ծրագրում ընդգրկված հայ մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալ այս ոլորտում Մեծ Բրիտանիայի լավագույն փորձին, բարելավել գիտելիքները և արդյունքում` ընդլայնել գործունեության իրենց շուկան և ձեռք բերել նոր շահառուներ:
 
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 101
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին