Anne

Վահե Կարապետյան. «Կամք, որ հայինն է»

 

ՀՏԴ 891.981-3 Կարապետյան
ԳՄԴ 84Հ-4
      Կ 294
 
 
Կարապետյան  Վահե 
 
Կ 294 Կամք, որ հայինն է: /Վ. Կարապետյան.- Եր.: 
Նոյյան Տապան, 2011-552 էջ:
 
Գիրքը ցեղասպանությունից մազապուրծ հայերի շառավիղներից մեկի ինքնաճանաչման ճանապարհն է: Սփյուռքում բնակվող, բայց Հայրենիքով ապրող հայի ձայնն է, որն արձագանք է աղերսում համազգային խնդիրներում: Հայի աշխարհամշակութային եզակիության պահպանմամբ մտահոգ Վահե Կարապետյանը գտնում է, որ հայի գերակա ուխտի գաղափարը պիտի դառնա ազգի միասնականությունը: Հայաստանի Արցախի և Սփյուռքի ձգտումների ու քայլերի ամբողջականության ներդաշնակումը, հայ եկեղեցու երկու թևերի միացումը, կոնկրետ ծրագրերի հասցեականության ապահովումը հեղինակը խտացրել է գրքի հինգ հանգրվաններում: «Կյանք», «Գործ», «Գաղափար», «Ցավ» ու «Հպարտություն»` այս վերնագրերի տակ Ազգային շահի և Ազգային գիտակցության բանաձևերն են, որոնք ընթերցողի համար հետաքրքրական կլինի բացահայտել:
 
 ՀՏԴ 891.981-3   ԳՄԴ 84Հ-4
ISBN 978-9939-57-035-8
 
 Կարապետյան Վ.
 
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
 
Ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանի անունը և գործերը Սփյուռքում բավականաչափ հայտնի են, բայց Հայաստանում` ոչ այնքան: 
 
Գործունեությունը Վահե Կարապետյանն սկսել է 1974 թվականին Հոլիվուդում Սուրբ Կարապետ մայր եկեղեցու կառուցմամբ: 
 
Նրա բարեգործությունների շարքում առավել աչքի ընկնողներից են 850 աշակերտ ունեցող «Ռոզ և Ալեք Փիլիպոս» վարժարանի քառահարկ շենքի կառուցումը, «Արցախի ձայն» երաժշտական նախագծով խմբի ամերիկյան շրջագայության ֆինանսավորումը, UCLA համալսարանի հայագիտական ամբիոնի ստեղծման մասնակցությունը, Լաչինի Սբ. Նահատակաց եկեղեցու կառուցումը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհաշինական կազմակեր-պության հիմնումը, (որը բացառապես բարերարի միջոցներով 2002 թվականից ի վեր շարունակում է իրականացնել ճանապարհի ընթացիկ վերանորոգման և բարեկարգման աշխա-տանքները), մասնակցությունը Ամարասի և Լեռնային Ղարաբաղի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին, մոտ կես մլն ԱՄՆ դոլարի սարքավորումների և ավտոմեքենաների նվիրատվությունը ՀՀ Ոստիկանությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնների խոշոր նվիրատվություն-ները... 
 
Վ. Կարապետյանի բարեգործությունները չեն սահմանափակվում դրամական նվիրատվություններով. թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում նա հիմնադրել է հասարակական կազմակերպություններ, որոնք կոչված են արթնացնելու և բացահայտելու հայ ազգային գիտակցությունը: 
 
Չնայած բազմազբաղությանն ու հսկայական ծախսերին`       Վ. Կարապետյանը Լոս Անջե-լեսում հիմնել և վարում է «Բացահայտում» հեռուստաժամը, որն ամեն շաբաթ ամերիկահայ համայնքին ծանոթացնում է հայկական ազգային արժեքներին` ձգտելով բարձր պա-հել հայ ազգային ոգին:
 
Վահե Կարապետյանը պարգևատրվել է Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիո իշխանի» շքանշանով, Արցախի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով: