|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայաստանի առցանց լրատվամիջոցներ
Սփյուռքի հայկական առցանց լրատվամիջոցներ
|
|
|
|
|
© 1995-2010 Noyan Tapan ™
ISSN 1563-5422
|
|
|
|
25.05.2009 | 11:55
Ըստ Աբել Աղանբեգյանի, համաշխարհային ճգնաժամին դիմակայելու
համար պետք է զարկ տալ փոքր եւ միջին բիզնեսին
|
|
|
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ:«Policy Forum Armenia» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանում մայիսի 25-ին կազմակերպված «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումի նպատակն էր քննարկել ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու դրա հետեւանքները, ինչպես նաեւ նախանշել ճգնաժամի ազդեցությունը մեղմելուն ուղղված գործողություններ: Ֆորումին մասնակցում էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետներ տարբեր երկրներից:
Ֆորումի բացմանը անցկացված հեռուստակամուրջի ժամանակ ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը նշեց, որ թեեւ պարզ չէ, թե համաշախարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը երբ կավարտվի, սակայն, նրա կարծիքով, շատերը հնարավորություն կունենան ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղացած, իրենց դիրքերն ավելի ամրապնդած: «Դրա համար հարկավոր է օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս է ճգնաժամը»,- նշեց Ա.Աղանբեգյանը:
Ըստ ակադեմիկոսի, ԱՊՀ երկրներում ճգնաժամին դիմակայելու համար պետք է զարկ տալ փոքր եւ միջին բիզնեսին, ինչը նախ հնարավորություն կտա ստեղծել աշխատեղեր, ինչպես նաեւ կնպաստի տնտեսության աշխուժացմանը: «Դեռ շուտ դուրս չենք գալու այս ճգնաժամից»,- ընդգծեց ակադեմիկոսը` հավելելով, որ հույսը չպետք է կորցնել, պետք է պահպանել հավատը, բայց միեւնույն ժամանակ պատրաստ լինել նաեւ վատթարագույնին:
ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի խոսքերով, ճգնաժամից դուրս գալու համար հնարավոր չէ համընդհանուր դեղամիջոց գտնել, եւ երկիր ինքը պետք է մշակի իր քաղաքականությունն ու գործիքները: Նա ընդգծեց, որ պետք է խթանվի նաեւ տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությունը` նպատակաուղղված միջազգային լուծումներին եւ հնարավոր տարածաշրջանային տնտեսական բլոկների ձեւավորմանը:
Հասմիկ Հակոբյան
|
© «Նոյյան Տապան»™ լրատվական-վերլուծական կենտրոն
Հասցե` Հայաստան, Երեւան, Իսահակյան 28, Հեռ: (37410) 565965, Ֆաքս`(37410) 524279, Էլ.հասցե` info@nt.am կամ
contact@nt.am,
կայք` www.nt.am
|
|
|
| Հայտարարություններ |
«Նոյյան տապան» Մեդիա միավորումը հայտարարում է բարձրագույն որակավորման դասընթացների ընդունելություն
«Նոյյան տապան» Մեդիա միավորումը հայտարարում է «Լրատվության եւ մեդիա ոլորտի այլ մասնագիտություններով աշխատողների բարձրագույն որակավորման դասընթացների» ընդունելություն:
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 15-ից:
Ընդունելությունն անցկացվում է հետեւյալ մասնագիտություններով.
Լրագրություն, այդ թվում տպագիր մամուլի, հեռուստա-, ռադիո- եւ on-line լրագրություն
խմբագրություն
թարգմանություն
հեռուստաօպերատոր եւ մոնտաժող
Հեռուստահաղոդավար
Գովազդային մենեջեր եւ PR
Մեդիա մենեջեր
Ուսուցումը ստացիոնար է, ուսման ժամկետը 6 ամիս: Ուսուցումը վճարովի է:
Դասընթացներն ավարտողները կստանան համապատասխան վկայականներ, լավագույն շրջանավարտները կտեղավորվեն աշխաստանքի «Նոյյան տապանի» Կարիերայի կենտրոնի միջոցով:
Հասցե. ք. Երեւան, Իսահակյան 28
էլ.փոստ`info@nt.am
Մանրամասն տեղեկությունների համար զարգահարել565965, 524279
հեռախոսահամարներով` ժամը 10.00-ից մինչեւ 17.00 (բացի շաբաթ եւ կիրակի օրերից):
|
|
|
|