|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայաստանի առցանց լրատվամիջոցներ
Սփյուռքի հայկական առցանց լրատվամիջոցներ
|
|
|
|
|
© 1995-2010 Noyan Tapan ™
ISSN 1563-5422
|
|
|
|
25.05.2009 | 17:50
Ըստ ՌԴ ԿԲ-ի նախկին փոխանախագահի, Ռուսաստանի եւ Հայաստանի
ազգային արժույթների արժեզրկումը դառը դաս էր երկու երկրների համար
|
|
|
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գլոբալիզացիայի պայմաններում ներկայիս համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն առաջինն է, ուստի եւ ոչ մի երկիր չի կարող դուրս մնալ դրա ազդեցությունից: Այս մասին մայիսի 25-ին Երեւանում կայացած «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումում նշեց ՌԴ Կենտրոնական բանկի նախկին փոխանախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն:
Ըստ նրա, չի բացառվում, որ ժամանակ առ ժամանակ տեղի ունենան նման ճգնաժամեր, որոնց հետեւանքով աշխարհում ամենաթույլ ձեռնարկությունները կվերանան, իսկ ուժեղները` կդիմագրվեն: «Ուստի կառավարությունները պետք է նախապատրաստվեն հաջորդ ճգնաժամերին, իսկ կենտրոնական բանկի ռեսուրսները նպաստեն ճգնաժամին դիմակայմանը: ԱՄՆ-ը այդ առումով լավ վիճակում է գտնվում, իսկ Հայաստանը եւ Ռուսաստանը` վատ»,- նշեց Ս.Ալեքսաշենկոն:
Նրա կարծիքով, համաշխարհային ճգնաժամի ժամանակ Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային արժույթի 20-40%-ով արժեզրկումը դառը դաս էր երկու երկրների համար: Ս.Ալեքսաշենկոյի խոսքերով, ի տարբերություն Հայաստանի եւ Ռուսաստանի, որեւէ երկրում փոխարժեքը չի օգտագործվում որպես տնտեսական քաղաքականության գործիք: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նա Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարություններին առաջարկում է վարել ազգային արժույթը հզորացնելու քաղաքականություն:
Բացի դրանից, ըստ Ս.Ալեքսաշենկոյի, Հայաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների կառավարությունների գործունեության հիմնական ուղղվածությունը պետք է լինի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը: Տնտեսագետի գնահատմամբ, թեեւ ճգնանժամի պիկն անցել է, սակայն հակաճգնաժամային քաղաքականության, կառուցվածքային փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի դանդաղեցումը կխոչընդոտի տնտեսությունների զարգացմանը: Նա միաժամանակ նշեց, որ գլոբալ տնտեսությունը ուշ թե շուտ կվերականգնվի ռուսական պողպատի, քիմիական արտադրանքի շնորհիվ, բայց 5-7 տարիների ընթացքում հումքի արտահանման մասնաբաժինը Ռուսաստանում չի պահպանելու, եւ ճգնաժամի ավարտից հետո Ռուսաստանի տնտեսությունը ավելի թույլ դիրքերում կհայտնվի:
Անդրադառնալով, Ռուսաստանի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցությանը, Ս.Ալեքսաշենկոն նշեց, որ Ռուսաստանը առավել խոցելի երկրներից է եղել: 2009թ.-ի առաջին եռամսյակում երկրի տնտեսությունը 10%-ի անկում է ապրել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է աշխարհի 20 հզոր երկրների շարքում: Ռուսաստանի տնտեսության ձախողման պատճառը, ըստ նրա, համաշխարհային ապրանքային շուկաների վրա հիմնված լինելն է եւ նավթի գինը: 2008թ.-ի սկզբին մետաղների, քիմիական արտադրության պահանջարկի մեծ կրճատումն էլ Ռուսաստանի տնտեսության անկման պատճառ հանդիսացավ: Երկրորդ պատճառը, 2008թ.-ին ֆինանսական ներդրումների նվազումն էր, իսկ ռուս-վրացական պատերազմից հետո ներդրողները սկսեցին դուրս հանել իրենց ներդրումները Ռուսաստանից, ինչի հետեւանքով երկրում նվազեցին արտաքին արտարժույթի ծավալները:
Հասմիկ Հակոբյան
|
© «Նոյյան Տապան»™ լրատվական-վերլուծական կենտրոն
Հասցե` Հայաստան, Երեւան, Իսահակյան 28, Հեռ: (37410) 565965, Ֆաքս`(37410) 524279, Էլ.հասցե` info@nt.am կամ
contact@nt.am,
կայք` www.nt.am
|
|
|
| Հայտարարություններ |
«Նոյյան տապան» Մեդիա միավորումը հայտարարում է բարձրագույն որակավորման դասընթացների ընդունելություն
«Նոյյան տապան» Մեդիա միավորումը հայտարարում է «Լրատվության եւ մեդիա ոլորտի այլ մասնագիտություններով աշխատողների բարձրագույն որակավորման դասընթացների» ընդունելություն:
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 15-ից:
Ընդունելությունն անցկացվում է հետեւյալ մասնագիտություններով.
Լրագրություն, այդ թվում տպագիր մամուլի, հեռուստա-, ռադիո- եւ on-line լրագրություն
խմբագրություն
թարգմանություն
հեռուստաօպերատոր եւ մոնտաժող
Հեռուստահաղոդավար
Գովազդային մենեջեր եւ PR
Մեդիա մենեջեր
Ուսուցումը ստացիոնար է, ուսման ժամկետը 6 ամիս: Ուսուցումը վճարովի է:
Դասընթացներն ավարտողները կստանան համապատասխան վկայականներ, լավագույն շրջանավարտները կտեղավորվեն աշխաստանքի «Նոյյան տապանի» Կարիերայի կենտրոնի միջոցով:
Հասցե. ք. Երեւան, Իսահակյան 28
էլ.փոստ`info@nt.am
Մանրամասն տեղեկությունների համար զարգահարել565965, 524279
հեռախոսահամարներով` ժամը 10.00-ից մինչեւ 17.00 (բացի շաբաթ եւ կիրակի օրերից):
|
|
|
|