|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայաստանի առցանց լրատվամիջոցներ
Սփյուռքի հայկական առցանց լրատվամիջոցներ
|
|
|
|
|
© 1995-2010 Noyan Tapan ™
ISSN 1563-5422
|
|
|
|
18.08.2009 | 16:30
Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ
մեղադրանքը խստացվել է
|
|
|
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը երկու օրվա ընթացքում փոխել է S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ մեղադրանքի հոդվածը: Գործը հարուցվել է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման 2008թ. նոյեմբերի 13-ի թողարկման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների մասին:
Ինչպես տեղեկացնում է «Էկոլուր» գործակալությունը, սույն թվականի օգոստոսի 13-ին Մարիամ Սուխուդյանը ծանուցագիր ստացավ` որպես մեղադրյալ օգոստոսի 15-ին ցուցմունք տալու հրավերով: Ծանուցագրում նշված մեղադրանքի հոդվածը ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի մաս առաջինն էր` զրպարտություն: Սակայն օգոստոսի 15-ին նրան հայտնեցին, որ նա մեղադրվում մեկ այլ հոդվածով` ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով` սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Նոր մեղադրանքը նշված է օգոստոսի 15-ի ծանուցագրում, ըստ որի` Մարիամ Սուխուդյանը հարցաքննման է հրավիրվում օգոստոսի 19-ին:
|
© «Նոյյան Տապան»™ լրատվական-վերլուծական կենտրոն
Հասցե` Հայաստան, Երեւան, Իսահակյան 28, Հեռ: (37410) 565965, Ֆաքս`(37410) 524279, Էլ.հասցե` info@nt.am կամ
contact@nt.am,
կայք` www.nt.am
|
|
|
| Հայտարարություններ |
«Նոյյան տապան» Մեդիա միավորումը հայտարարում է բարձրագույն որակավորման դասընթացների ընդունելություն
«Նոյյան տապան» Մեդիա միավորումը հայտարարում է «Լրատվության եւ մեդիա ոլորտի այլ մասնագիտություններով աշխատողների բարձրագույն որակավորման դասընթացների» ընդունելություն:
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 15-ից:
Ընդունելությունն անցկացվում է հետեւյալ մասնագիտություններով.
Լրագրություն, այդ թվում տպագիր մամուլի, հեռուստա-, ռադիո- եւ on-line լրագրություն
խմբագրություն
թարգմանություն
հեռուստաօպերատոր եւ մոնտաժող
Հեռուստահաղոդավար
Գովազդային մենեջեր եւ PR
Մեդիա մենեջեր
Ուսուցումը ստացիոնար է, ուսման ժամկետը 6 ամիս: Ուսուցումը վճարովի է:
Դասընթացներն ավարտողները կստանան համապատասխան վկայականներ, լավագույն շրջանավարտները կտեղավորվեն աշխաստանքի «Նոյյան տապանի» Կարիերայի կենտրոնի միջոցով:
Հասցե. ք. Երեւան, Իսահակյան 28
էլ.փոստ`info@nt.am
Մանրամասն տեղեկությունների համար զարգահարել565965, 524279
հեռախոսահամարներով` ժամը 10.00-ից մինչեւ 17.00 (բացի շաբաթ եւ կիրակի օրերից):
|
|
|
|