|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայաստանի առցանց լրատվամիջոցներ
Սփյուռքի հայկական առցանց լրատվամիջոցներ
|
|
|
|
|
© 1995-2010 Noyan Tapan ™
ISSN 1563-5422
|
|
|
|
19.08.2009 | 19:00
Երեւանում անցկացվեց բողոքի ակցիա` ի պաշտպանություն երիիասարդ
ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի
|
|
|
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Լռությունն է հանցագործություն», «Պատժեք իրական հանցագործներին», «Հետաքննություն+փաստեր հավասար է արդար պատիժ», «Պատժել մեղավորին», «Ոչ սեռական բռնություններին հատուկ դպրոցներում» վերտառությամբ պաստառներով մի քանի տասնյակ երիտասարդներ Էրեբունի-Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ անցկացրեցին իրենց բողոքի ակցիան` ընդդեմ երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի: Ակցիայի մասնակիցնեցը պահանջում էին արդարություն` վստահ լինելով, որ մեղադրանք պետք է առաջդրվեր ոչ թե Մարիամ Սուխուդյանին, այն նրան, ում արարքների մասին հայտնել է Մարիամը:
Հիշեցնենք, որ S.O.S. Թեղուտ եւ S.O.S. Սեւան երիտասարդական շարժման ակտիվաստ Մարիամ Սուխուդյանը կամավորական սկզբունքներով դասընթաց է վարել Երեւանի Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցում, որի սանուհիներից մեկը նրան պատմել է դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից երեխաների նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունների մասին: Մ.Սուխուդյանը այդ մասին հայտարարել է մամուլում, որի հետեւանքով էլ նրան այժմ մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար: Քրեական օրենսգիրքը այդ հոդվածով նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:
Օգոստոսի 19-ին Մ.Սուխուդյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, քանի որ իրենց դեռ չի ներկայացվել ամբողջական գործը:
|
© «Նոյյան Տապան»™ լրատվական-վերլուծական կենտրոն
Հասցե` Հայաստան, Երեւան, Իսահակյան 28, Հեռ: (37410) 565965, Ֆաքս`(37410) 524279, Էլ.հասցե` info@nt.am կամ
contact@nt.am,
կայք` www.nt.am
|
|
|
| Հայտարարություններ |
«Նոյյան տապան» Մեդիա միավորումը հայտարարում է բարձրագույն որակավորման դասընթացների ընդունելություն
«Նոյյան տապան» Մեդիա միավորումը հայտարարում է «Լրատվության եւ մեդիա ոլորտի այլ մասնագիտություններով աշխատողների բարձրագույն որակավորման դասընթացների» ընդունելություն:
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 15-ից:
Ընդունելությունն անցկացվում է հետեւյալ մասնագիտություններով.
Լրագրություն, այդ թվում տպագիր մամուլի, հեռուստա-, ռադիո- եւ on-line լրագրություն
խմբագրություն
թարգմանություն
հեռուստաօպերատոր եւ մոնտաժող
Հեռուստահաղոդավար
Գովազդային մենեջեր եւ PR
Մեդիա մենեջեր
Ուսուցումը ստացիոնար է, ուսման ժամկետը 6 ամիս: Ուսուցումը վճարովի է:
Դասընթացներն ավարտողները կստանան համապատասխան վկայականներ, լավագույն շրջանավարտները կտեղավորվեն աշխաստանքի «Նոյյան տապանի» Կարիերայի կենտրոնի միջոցով:
Հասցե. ք. Երեւան, Իսահակյան 28
էլ.փոստ`info@nt.am
Մանրամասն տեղեկությունների համար զարգահարել565965, 524279
հեռախոսահամարներով` ժամը 10.00-ից մինչեւ 17.00 (բացի շաբաթ եւ կիրակի օրերից):
|
|
|
|