Հելսինկիում կայացած խաղաղության կողմնակիցների Համաշխարհային կոնգրեսը արձանագրել է հայոց ցեղասպանությունը


15-07-1965   |   |  

1965 թ. հուլիսի 15-ին Հելսինկիում կայացած խաղաղության կողմնակիցների Համաշխարհային կոնգրեսը դատապարտել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915 թ. ցեղասպանությունը, արձանագրելով, որ «ընթացիկ տարին 50-րդ տարելիցն է հայկական ջարդերի, որոնք Օսմանյան Թուրքիան կազմակերպել էր մի ամբողջ ժողովրդի բնաջնջման միջոցով ազգային հարցը լուծելու նպատակով: Այդ ցեղասպանությունն արժեցավ ավելի քան մեկուկես միլիոն ազատատենչ հայերի, այսինքն` հայ ժողովրդի երկու երրորդի կյանքը»:



Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)