Հրապարակվել է Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կազմը


24-07-1918   | Армения  |  

1918 թ. հուլիսի 24-ին Հայոց ազգային խորհուրդը հրապարակել է կառավարության կազմը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի (1868-1937), ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան (1879-1919), արտգործնախարար` Ալեքսանդր Խատիսյան (1876-1945), ֆինանսների նախարար` Խաչատուր Կարճիկյան (1882-1918), զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան (1873-1937) և արդարադատության նախարար` Գրիգոր Տեր-Պետրոսյան:



Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)